Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է պայթել. կա երկու զոհ և մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ԱԻՆ

Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։

--00--ԱՀ