Արշակունյաց պողոտայում տուն է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

31

Մարտի 16-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին:

 
--00—ՀԶ