Հայկական կողմը 2 աճյուն է գտել Հադրութի շրջանում, ևս 3-ը փոխանցել է ադրբեջանական կողմը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն, գրում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:

Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:

 

--00—ԼՄ