Վերաքննիչ դատարանի դատավորները ԲԴԽ-ին ներկայացրել են ոլորտում առկա հիմնախնդիրները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

ԲԴԽ

Այսօր` ապրիլի 26-ին, Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Խորհրդի անդամները նախ ծանոթացել են դատավորների, աշխատակազմի, գրասենյակի աշխատանքային պայմաններին, եղել Վերաքննիչ վարչական դատարանի շենքում տեղակայված դատարանների արխիվում:

Դատավորների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման կառուցակարգերն ու հնարավորությունները, նաեւ դատավորների կեսաթոշակին եւ ծանրաբեռնվածությանը վերաբերող հարցեր:

Վերաքննիչ վարչական դատարանի դատավորները Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են ոլորտում առկա հիմնախնդիրները, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները:

--00--ԱԹ