Մայիսի 1-4-ը կլինեն կարճատև անձրևներ և ամպրոպ․ ջերմաստիճանը մայիսի 1-ին կնվազի 8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

անձրև
Հանրապետության տարածքում`

Ապրիլի 30-ին, մայիսի 3-4-ն՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

նկար
Երևան քաղաքում՝

Ապրիլի 30-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ը, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 3-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ