Ովքե՞ր էին Փաշինյանի թեկնածությանը դեմ և կողմ քվեարկած պատգամավորները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

նկար

Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, վարչապետ չընտրվեց։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ձեռնպահ է քվեարկելու։

Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, սակայն, իմքայլականների 75 ձեռնպահից քվեից բացի, կողմ քվեարկեց 1 պատգամավոր, դեմ՝ 3։ Կողմ քվեարկած պատգամավորը իմքայլական Նարեկ Ղահրամանյանն է, իսկ դեմ քվեարկածները՝ իշխող խմբակցությունից Բաբկեն Թունյանը, Եղիշե Սողոմոնյան էին, ինչպես նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նշենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր ներկայացել հատուկ նիստին, ներկա էին «Լուսավոր Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև «Իմ քայլը» լքածները։ Հաջորդ հատուկ նիստը մայիսի 10-ին է։

նկար

 

--00—ԼՄ