Կադաստրի կոմիտեի ղեկավարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

Կոմիտե

«Ես նույնպես ստացա պատվաստանյութի իմ չափաբաժինը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կինը՝ Աննա Հակոբյանը, փոխվարչապետի պաշտոնակատարներ Տիգրան Ավինյանն ու Մհեր Գրիգորյանը, նախարարների պաշտոնակատարներ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, մարզպետներ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ 

 --00—ՄՀ