Նաիրա Զոհրաբյանը կորոնավիրուսի դեմ պատվաստավել է

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

կորոնավիրուս

Ես այսօր պատվաստվեցի Covid-ի դեմ։  Հատուկ չեմ նշելու պատվաստանյութը՝ գովազդ կամ հակագովազդ չանելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Covid-ը սարսափելի խարդախ եւ անկանխատեսելի վիրուս է եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքը պաշտպանված է ծանրագույն ելքից։
Իմ հարազատը՝ երիտասարդ, ուժեղ, օրերս մահացավ այս սարսափելի վարակից։
Covid-ը չի խնայում ոչ մեկին։
Պատվաստումը միակ ճանապարհն է մահվան շղթան կոտրելու համար։
Ես էդպես եմ կարծում։ Իմ հարազատը երեք անչափահաս երեխա ուներ»,- գրել է նա։

 --00—ՄՀ