ՄԱԿ-ի ՊՀԾ-ն ողջունում է ԵՄ-ի՝ ԼՂ-ից տեղահանվածների համար 1.3 մլն եվրոյի օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից տրամադրված 1.3 միլիոն եվրոյի ներդրումը Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գրասենյակը:

Օգնությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից՝ հակամարտության և COVID-19-ի համաճարակի հետևանքով տուժած անձանց աջակցությանն ուղղված ջանքերի։ ուն ցուցաբերելու հարցում: 

«Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ ԵՄ-ն արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և նրանց հյուրընկալող բնակչությանը: Տեղահանված շատ մարդիկ հայտնվել են բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դրամական օգնության շնորհիվ ՊՀԾ-ն աջակցում է առավել խոցելի անձանց վճարել ծայրահեղ անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ սննդի համար», - ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

ՊՀԾ-ի կողմից իրականացված Պարենային անվտանգության գնահատման վերջին արդյունքների համաձայն երկրում շատ մարդիկ ունեն մարդասիրական օգնության կարիք:

«Մենք բարձր ենք գնահատում այս առատաձեռն և ժամանակին արված ներդրումը, որը կօգնի մեզ մեղմել հակամարտությունից տուժած մարդկանց տառապանքները, ինչպես նաև օգնել նրանց հոգալ սննդի և այլ հիմնական կարիքները», - ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Եվրամիությունը հանդիսանում է ՊՀԾ-ի կարևորագույն գործընկերը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում»:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:

--00—ԼՄ