Վանաձորի բնակիչներից մեկի խուզարկությամբ 8 փամփուշտով լիցքավորված ատրճանակ են գտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Մայիսի 22-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որ Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Տվյալներն իրացվեցին ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողների հետ։

Արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։ Բացի դրանից՝ հայտնաբերվեց ևս 3 փամփուշտ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

--00—ԼՄ