Առաջիկայում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման ծրագիր կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News  

Նիկոլայ Գրեչուշկ

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում առաջիկայում նախատեսվում են զարգացման ծրագրեր իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնն այժմ ամբողջովին համալրված է հրշեջ-փրկարարական տեխնիկայով, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ վթարային-փրկարարական սարքավորումներով: Սարքավորումների մի մասը հանձնվել է ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներին, մյուս մասն էլ գտնվում է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կենտրոնում»,- նշեց Գրեչուշկինը:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման ծրագրերի իրականացումը կքննարկվի հետագա աշխատանքների ժամանակ:

 --00—ՄՀ