Տեխնոհամայնքը կարող է փոփոխություններ բերել գյումրեցիների կյանքում․ Չոբանյանը Գյումրիում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 23-ին այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն:

Նախարարի պաշտոնակատարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում, ծանոթացել է տեխնոկենտրոնի էկոհամակարգին, գործող ընկերություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին:

«Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղում նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ինչպես նաև կրթական ծրագրերին և վերապատրաստման դասընթացներին։

Նշվել է, որ ներկայումս կրթական ծրագրերում ընդգրկված է 40 ուսանող: Հայաստանի «Սինոփսիսը» ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ կրթական ծրագրերը սկսել է իրականացնել 2019 թվականի սեպտեմբերին, ինչին հաջորդել է ընկերության բիզնես գործունեության մեկնարկը 2020 թվականի փետրվարին: 

նկար

«Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ» ընկերության Գյումրու գրասենյակում նախարարին  ներկայացվել է ընկերության ընթացիկ ծրագրերը, մասնավորապես՝ ընկերությունը նախատեսում է ամառային դպրոց բացել, որտեղ փորձառու դասավանդողները տեխնոդասընթացներ կանցկացնեն, իրենց փորձն ու հմտությունները կփոխանցեն երիտասարդներին:

Հաջորդիվ Հայկ Չոբանյանն այցելել է «Ռեսալ Սոֆտ» ընկերության գրասենյակ, որը ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող կազմակերպություններից մեկն է: Ընկերության ղեկավար Արտակ Գևորգյանը  ներկայացրել է ընկերության գործունեությունը, նշել, որ հիմնականում իրականացնում են կազմակերպությունների բարդ և ընթացիկ աշխատանքային պրոցեսների ավտոմատացում, մանրամասնել  ապահովագրական ծառայությունների միասնական հարթակ ստեղծելու ծրագիրը: 

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև մի շարք այլ տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակներ, զրուցել է աշխատակիցների հետ՝ նշելով, որ   տեխնոհամայնքը կարող է դրական փոփոխություններ բերել գյումրեցիների կյանքում:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ինկուբատորն է: Այն ստեղծվել է 2013 թվականին ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնն աջակցություն է տրամադրում տարածաշրջանում արդեն գործող և սկսնակ ձեռնարկություններին առաջարկելով՝ գրասենյակային տարածքներ, բիզնես աջակցության, համագործակցության և խորհրդատվության լայն շրջանակներ:

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս