«Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի ՍԴ՝ վիճարկելու արտահերթ ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Քաղաքական

«Պատիվ ունեմ» դաշինքը հուլիսի 2-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին 24News-ին հայտնեց դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։

Հարցին, թե ինչ փաստաթղթեր և ինչ հիմնավորումներ են ներկայացնելու, նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ հավելյալ տեղեկություն կտրամադրեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ երեք քաղաքական ուժեր՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ դիմումներ էին ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք, սակայն, մերժվել էին։ Այս ուժերն այժմ պատրաստվում են դիմել ՍԴ։

--00--ԿԿ