Կառավարությունը հուլիսի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

կառավարություն

ՀՀ կառավարությունը հուլիսի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության E-gov.am կայքից:

Նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:

--00--ԱԹ