Կառավարությունը կարող է արտահերթ նիստ հրավիրել կարանտինային ռեժիմ մտցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

քաղաքական

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, լրանում է արտակարգ դրության երկարաձգման ժամկետը։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը 24News-ին հայտնեց, որ հնարավոր է վաղը կառավարությունը արտահերթ նիստ հրավիրի «Արտակարգ իրավիճակների» օրենքին համապատասխան կարանտինային ռեժիմ սահմանելու համար, բայց նաև չբացառեց, որ կարող է նիստ չլինի, փոխարենը հայտարարություն տարածեն։

Նա հրաժարվեց կարանտինային ռեժիմի և սպասվելիք սահմանափակումների մասին մանրամասներ հայտնել՝ նշելով, որ նախագծի հետ կապված դեռ աշխատանքներ են իրականացվում։

--0--ԿԿ