Արտակարգ դրություն մտցնելու հարցով կառավարությունը ժամը 15-ին արտահերթ նիստ կանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Ժամը 15։00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստը կլինի դռնբաց, ուղիղ հեռարձակմամբ: