ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձը Արցախի արտաքին գերատեսչության 28-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ՀՀ Արցախ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել Արցախի ԱԳՆ 28-ամյակի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին՝ գերատեսչության հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ:
Այս  տարիների ընթացքում մեր երկու կառույցների միջև ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն՝ հանուն հայ ժողովրդի միասնականության և համահայկական նպատակների իրագործման»,- ասված է ուղերձում: 

--00--ԱԹ