Կողմերին կոչ ենք անում վերականգնել հրադադարի ռեժիմը. Գերմանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Քաղաքական

Հայաստանի սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին անդրադարձել է նաև Գերմանիայի ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով լիազոր ներկայացուցիչ Մաթիաս Լյութենբերգը։ Այս մասին գրում է 1Lurer.am-ը։

Ֆեյսբուքի իր էջում նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր էսկալացիան խիստ մտահոգիչ է: Գերմանիան կողմերին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը և անել հնարավորը՝ մարդկային կյանքերը պաշտպանելու համար»:

--00--ԿԿ