Պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 8-ական, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, սպանության սպառնալիքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, խուլիգանության և սառը զենք կրելու՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես և ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և ծեծի, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ինքնասպանության հասցնելու փորձի, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, ալիմենտը վճարելուց խուսափելու, ծեծի և սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի և պոռնկագրական նյութերի տարածման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, վրաերթի, ապօրինի ծառահատման և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ