Հուսանք՝ Նիկոլ Քիդմանը դատի չի տա Նիկոլ Փաշինյանին իր անունն անվանարկելու համար

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

«Շատ ուրախ կլինեմ, որ քրեական գործ հարուցեն «նիկոլ» բառն օգտագործելու համար, որովհետև Ազգային ժողովի իշխանական ղեկավարությունն ընդունեց, որ այդ բառը վիրավորանք է, և դրա օգտագործման հետևանքով կիրառվում են կարգապահական տույժեր։ Մնում է հուսալ, որ Նիկոլ Քիդմանն, օրինակ, դատի չի տա Նիկոլ Փաշինյանին՝ իր անունն այդպես անվանարկելու համար»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով, իշխանությունն ԱԺ-ում լկտիացել է։ «Ստացել են 54 տոկոս և լկտիացել են։ Գուցե ունեն այդ իրավունքը, իրենք պետք է պատասխան տան, նախևառաջ այդ 54 տոկոսի առաջ, որովհետև նրանք ուզում էին մուրճով պողպատե մանդատ։ Պարզվեց՝ տվեցին իրենց այդ մանդատը, ու եթե այդ հասարակությանը գոհացնում է իշխանության այս գործելաոճը, եթե այն մարդիկ, որոնք ձայն են տվել այս իշխանությանը, գոհ են, որ, օրինակ, Ազատամուտ գյուղը ուր որ է կարող է հանձնեն, ուրեմն, մեզ մնում է մի բան․ շարունակել պայքարն ու այդ մարդկանց բացատրել»,-ասել է Բաբայանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջիկա գործունությանը, նոր կաբինետի ձևավորմանն ու թեմային առընչվող այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։