Պետք է գնալ նաև ռազմական հեղաշրջման, եթե հայրենիքը փրկելու այլ ելք չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Պետք է գնալ նաև ռազմական հեղաշրջման, եթե հայրենիքը փրկելու այլ ելք չկա։ Այս կարծիքին է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Եթե չկա այլ եղանակ, քան փրկել հայրենիքը, ապա, այո՛, պետք է գնալ այն ճանապարհով, որի մասին խոսում են։ Մարդ սպանելն ապօրինի արարք է, բայց երբ գնում ես պատերազմ ու սպանում թշնամուն, ապօրինություն թույլ չես տալիս։ Դու սա անում ես, որ թշնամին քո պետությունը չզավթի։ 

Այս նույն տրամաբանությամբ ասում եմ՝ եթե հայրենիք փրկելը չունի այլ միջոց, քան շենքեր գրավելով կամ ռազմական հեղաշրջմամբ, ապա, այո՛, պետք է գնալ այդ ճանապարհով»,-ասել է նա։

Միաժամանակ Բաբայանն ընդգծել է, որ ընդդիմությունը ամեն կերպ փորձել է խուսափել նման քայլերից։

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ նա ասել է, որ ՀՓՇ-ը մնում է իր օրակարգին, բայց եթե իրադարձությունները զարգանան այնպիսի սցենարով, որ կայանան ընտրությունները, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է։

«Չմասնակցելով ընտրություններին՝ մենք հնարավորություն կտանք Փաշինյանին վերարտադրվել։ Մասնակցելով՝ շանս կա, որ կկանխենք դա։ Կարող են լինել մեկ-երկու դաշինքներ, և 17-ի շարժման մեջ եղած ուժերը լուրջ պայքար են մղելու իրար դեմ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ