Սևքարում 304 մետրանոց ճանապարհ է սալիկապատվում․ Տավուշի մարզպետը հետևել է աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Սևքար համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող գյուղամիջյան ճանապարհի սալիկապատման աշխատանքներին։

Վերջին անգամ խորհրդային տարիներին վերանորոգված սահմանամերձ Սևքար համայնքի 304 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին:

Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 73.828.620 դրամ, որից 70 %-ը պետությանն է բաժին հասել, 30 %-ը` համայնքին: Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն:

--00—ԼՄ