Իրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Իրան

Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանին հրավիրել են ԱԳՆ՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Սեյմոն Շերքլիֆի հետ լուսանկարի համար, որ արվել է Թեհրանում դեսպանության պատմական շենքի ֆոնին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հաղորդագրության մեջ ասված է, որ օգոստոսի 12-ին Ջագարյանը հրավիրվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության շենք՝ «կապված բրիտանական դեսպանի հետ լուսանկարին իրանական հանրության ոչ միանշանակ արձագանքի առնչությամբ»:

Դեսպանության տվյալներով՝ զրույցն անցել է բարեկամական մթնոլորտում: Իրանին տրվել են անհրաժեշտ բացատրություններ: Դեսպանը ցավ է հայտնել առաջացած թյուրիմացության առնչությամբ:

Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անընդունելի է համարել այդ լուսանկարը՝ արված Թեհրանում ռուսական դեսպանության շենքի ֆոնին, ուր անցկացվել է Թեհրանի 1943թ. կոնֆերանսը, որտեղ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը և Խորհրդային Միության այն ժամանակվա առաջնորդ Իոսիֆ Ստալինը միասին նստել էին լուսանկարվելու համար։

Այդ կոնֆերանսն իրանցիները դիտարկում են որպես «ագրեսիա և իրանական ինքնության ու ինքնիշխանության նվաստացում»։

--00--ԱԹ