Սուրենյանը մանրամասներ է հայտնել օգոստոսի 11-ին Սևանի արևմուտքում հայտնված ամպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Սևան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է․

«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում:

Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60...-70 աստիճան:  

Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus»:

 --00—ՄՀ