Սոթքի դիրքերի ուղղությամբ կրակոցների հետևանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

սահման

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

--00—ԼՄ