Եղվարդ քաղաքում բախվել են Opel-ն ու 06-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

հասարակական

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի, Երևանյան և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:   
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը Երևանի «Արմենիա», իսկ 2-ը՝ Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոններ:   

«Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է: