Մեր մոտիվացիան այն է, որ խաղում ենք մեր ժողովրդի ու երկրի համար. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

կապառոս

«Մենք շարուակում ենք աշխատել թիմի փիլիսոփայության վրա, ու պետք է հավատարիմ լինենք մեր սկզբունքներին: Բնականաբար մեր թիմային խաղը պետք է եռապատկենք, որպեսզի հասնենք հաջողության: Եթե ուզում ենք հասնել հաջողության, պետք է թիմային խաղ խաղանք», - այդ մասին ասել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ խաղին ընդառաջ, գրում է Armsport.am-ը։ 

Խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին մոտիվացնելու հարցին անդրադառնալիս իսպանացի մասնագետն ասել է. «Այսքան հզոր թիմի դեմ խաղալը չի ենթադրում լրացուցիչ մոտիվացիա: Մեր մոտիվացիան պետք է լինի այն, որ մենք խաղում ենք մեր ժողովրդի ու ազգի համար ու նաև այն, որ շատ հետաքրքիր մարտահվեր է մեր առջև, նաև՝ շատ բարդ: Մեր մոտիվացիան կախված չէ մրցակցից: Այն պայմանավորված է մարտահրավերով ու խնդիրներով, որոնք մեր առաջ են»:

Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, այն կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

--00—ԼՄ