Համախմբված թիմ ունենք. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News  

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով իր գլխավորած թիմը Էստոնիայի դեմ հավասարակշռված խաղ ցուցադրեց:

«Ես շնորհավորել եմ հավաքականի ֆուտբոլիստներին: Բոլորը շատ լավ խաղ ցուցադրեցին: Համախմբված թիմ ունենք: Շնորհավորել եմ նաև նրանց, ովքեր նախորդ հանդիպմանը մասնակցեցին, բայց չխաղացին այսօր: Մենք դաշտ էինք մտել հաղթանակի համար: Եվ այն կարծիքին եմ, որ լավ գործեցինք թե պաշտպանությունում և թե հարձակման գծում: Այժմ պետք է պատրաստվենք մյուս խաղին: Մեր թիմը հավասարակշռված խաղ ցուցադրեց երկու կեսերում էլ»,-հետխաղյա մամուլի ասուլիսին ասել է Կապառոսը:

Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Էստոնիային հաղթեց 2:0 հաշվով: Երրորդ տուրում, հոկտեմբերի 11-ին Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա Վրաստանի հավաքականի հետ: 

--0--ԿԿ