Ռուսաստանցիներն ամանորին կհանգստանան հունվարի 1-9-ը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News

արձակուրդ

2022 թվականին Ռուսաստանում Ամանորի արձակուրդները կմեկնարկեն հունվարի 1 -ից ու կտևեն մինչև հունվարի 9 -ը ներառյալ: Այս մասին հաղորդել է կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքը։

Երկրի կառավարությունից նաև նշել են, որ հունվարի 1-ի և 2-ի արձակուրդային օրերը, որոնք համընկնում են ոչ աշխատանքային արձակուրդների հետ, տեղափոխվում են 2022 թվականի մայիսի 3-ին և 10-ին:

Հանգստյան օրերն են սահմանվել նաև փետրվարի 23 -ը և մարտի 6 -ը, 7 -ը և 8 -ը:

Բացի այդ, 2022 թ. մայիսյան տոներին ռուսները հանգստյան օրեր կունենան ապրիլի 30 -ից մայիսի 3 -ը և մայիսի 7 -ից 10 -ը:

 --00—ՄՀ