Չինաստանի Հուբեյ նահանգում արձակուրդները երկարաձգվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

կորոնավիրուս

Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ բռնկվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը, արձակուրդները երկարաձգել են մինչև փետրվարի 13-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական աղբյուրին:

«Կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի դեմ պայքարն ուժեղացնելու համար արձակուրդները երկարաձգվում են մինչև փետրվարի 13-ը, փետրվարի 14-ին պաշտոնապես աշխատանքի ենք դուրս գալիս»,- հայտնում է Weibo պարբերականը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի մասին հայտնի է դարձել 2019-ի դեկտեմբերի 31-ին: Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 11 800, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ 259: Հայտնի է, որ բուժվելուց հետո դուրս է գրվել 243 մարդ:

Հունվարի 31-ին ԱՀԿ-ն համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: