Հանրային քննարկման է դրվել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումների փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

աշխատանք

Հանրային քննարկման է դրվել օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված հարթակին առնչվող կառավարության որոշումների նախագծերի փաթեթ: Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից:

Հարթակի կիրառմամբ աշխատանքի թույլտվության և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով օտարերկրացի աշխատողներին կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ:

Համակարգը թույլ կտա.

ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերացիների համար,

բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը,

հավաքագրել հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատող օտարերկրացիների վերաբերյալ,

ավելի արդյունավետ համակարգել գործատուների կողմից օրերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը,

պարզեցնել օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը:

Նախագծին կարող եք ծանոթանալ և քվեարկել հետևյալ հղումով:

--00--ԱԹ

Տեսանյութեր