ՀՀԿ-ն վաղը ԳՄ նիստ կանի, այն կվարի Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը՝ ժամը 18։00-ին, Գերագույն մարմնի նիստ կանի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Ռուբեն Թադևոսյանի խոսքով նիստը վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստերը հրավիրում ու վարում է կուսակցության նախագահը»,- ասաց Թադևոսյանը։

Վերջինս օրակարգի մասին տեղեկություններ չտվեց՝ նկատելով, որ օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմին անդամների առաջարկությունների հիման վրա։