Ներուժ կա. Քոչարյանը կարող է ստիպել Փաշինյանին գնալ արտահերթի՝ զանգվածներ փողոց հանելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՀՀ 2-րդ նախագահի հիմնական մեսիջն այն էր, որ այս իշխանություններին տարիուկես ժամանակ է տրված, և որ իրենք պայքարելու են ու հասնեն իշխանափոխությանը, կհաջողվի, թե՝ ոչ, ցույց կտա իրենց գործունեությունը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, ներուժ կա, և կան նաև հարցեր, որոնք բավականին ակտիվ «ռասկռուտկա» անելու դեպքում ավելի կմեծանա այդ ներուժը, ընդհուպ այն աստիճանի, որ կարող են զանգվածներ հանել փողոց և մյուս տարի ստիպել ՀՀ  իշխանություններին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Բանախոսի պնդմամբ, երկիրն այս վիճակում է, որովհետև 95 թվականից ծառը ծուռ տնկվեց, կեղծեցին խորհրդարանական ընտրությունները, կեղծեցին սահմանադրական հանրաքվեն, 96-ին նկարվեցին նախագահական ընտրությունները, և դրա արդյունքում հասանք նրան, որ Շուշիի վրա ադրբեջանական դրոշ բարձրացավ:

Անդրադարձ է կատարվել նաև այլ թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում: