ՀՀ օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել Իրանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Թշնամական ինքնաթիռին հենց այսօր և հենց նման ուղղությամբ Հայաստանի օդային տարածքը տրամադրելը հնարավոր ամենավատ ազդակներից էր, որ կարելի էր հղել դեպի Իրանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք` «Ադրբեջանական ավիաուղիները» Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթների իրականացման համար սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը :

--00--ԱԹ