Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց

Մարմնավաճառության նախականխման նպատակով ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։

Հունվարի լույս 18-ի գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ 

Միջոցառման խնդիրն է արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։

Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։