Առուշանյանի՝ «Հայաստան» դաշինքով չմասնակցելը մարտավարություն էր, նա մեր թիմակիցն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Առուշանյանի՝ «Հայաստան» դաշինքով չմասնակցելը մարտավարություն էր, նա մեր թիմակիցն է: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ Առուշանյանի հաղթանակը Գորիսում ֆիլմի էպիզոդ է, փաստացի նա ԱԱԾ մեկուսարանից հաղթեց Փաշինյանի ողջ պետական ապարատին։ Խամոյանը նաև ավելացրեց, որ իշխանությունները հսկայական վարչական ռեսուրսներ են կիրառել, նույնիսկ Երևանից էին ոստիկաններ տարել Գորիս, քանի որ գորիսեցիները հրաժարվել էին։ 

Խոսելով ներքաղաքական հիմնախնդիրների մասին՝ Խամոյանը այն համոզմունքը հայտնեց, թե Առուշանյանի հաղթանակը հստակ ցույց տվեց, որ Հունիսի 20֊ի ընտրությունները Սյունիքում կեղծվել են, բացի այդ դրանք ազդակ են, որ Փաշինյանի ընտրազանգվածը չի վստահում իրեն և փողոցային պայքարի նախադրյալներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր