Միլի Մեջլիսի նախագահը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարից պահանջել է չգործածել «ԼՂ հակամարտություն» եզրույթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելթի հետ Աթենք կատարած այցի ժամանակ բողոք է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը գործածելու համար։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդմիշտ մտել է պատմության մեջ. Ադրբեջանի և տարածաշրջանի համար նոր փուլ է սկսվել: Սա վերականգնման և շինարարության փուլն է»,- ասել է նա և ընդգծել, որ իբրև թե այս տարվա հուլիսին, նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանում է սահմանվել։ Այդ հրամանագրով ստեղծվել են երկու նոր շրջան՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան:

Ըստ Գաֆարովայի՝ հակամարտությունը պետք է այսուհետ իբրև թե կոչվի «արևելազանգեզուրյան-ղարաբաղյան»:

Իրականում նման դեմարշներով ադրբեջանական կողմը ճանապարհ է հարթում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջի համար, ինչի կապակցությամբ Բաքուն արդեն մի քանի տարի է՝ արտահայտում է իր դժգոհությունը։

--00—ԼՄ

Տեսանյութեր