Շիրակի մարզում ГАЗ 3110-ը կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

վթար

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:  Ժամը 12:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Արմեն Շահբազյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազաբալոնը:

--00--ԱԹ