Արշակ Կարապետյանը նաև ՌԴ անձնագիր ունի՞. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

«Փաստը» գրում է. «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված տարբեր պատճառներ են այս օրերին շրջանառվում: Այս առումով «Փաստին» նոր ուշագրավ տեղեկություններ են հասել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում պատճառները մի քանիսն են եղել, իսկ «կուլմինացիան» դարձել է Փաշինյանին հայտնի դարձած մի տեղեկություն: Մասնավորաբար, ըստ այդ աղբյուրների, Փաշինյանին զեկուցել են, որ Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի: Որպեսզի ավելորդ աղմուկ չբարձրանա, Փաշինյանը Կարապետյանին հորդորել է լուռումունջ հրաժարականի դիմում գրել, ինչը և արվել է:
 
Ցավոք, երեկ ողջ օրվա ընթացքում մեր բոլոր ջանքերը՝ կապ հաստատել Արշակ Կարապետյանի հետ և ճշտել տեղեկության իսկությունը, անհաջողության դատապարտվեցին: «Փաստ» թերթը նախատեսում է գրավոր հարցում ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայություններ՝ ճշտելու, թե որքանով են համապատասխանում տեղեկությունները, թե Կարապետյանը նաև ՌԴ անձնագիր ունի: Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակենք»:

Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ