Հունաստանի հասարակական տրանսպորտում հայտնվել է ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Աշխարհ

Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչները կարողացել են ճնշել ադրբեջանական քարոզչությունը։ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտում հայտնվել է ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ։

Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների ուշադրությունից չի վրիպել այս գովազդը։ Նրանք արագ արձագանքել են և Սալոնիկի քաղաքային իշխանություններից պահանջել արգելել այս գովազդով ավտոբուսների տեղաշարժը։ Հարցին միջամտել է նաև Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

RUSARMINFO-ի խնդրանքին ի պատասխան՝ Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտարարել է, որ ադրբեջանական գովազդով ավտոբուսները դուրս են բերվել երթևեկությունից։ Հունաստանում Հայաստանի դեսպանատան միջամտությունից հետո Սալոնիկի քաղաքային իշխանություններն արգելել են ադրբեջանական գովազդով ավտոբուսների տեղաշարժը։

Ավելի վաղ RUSARMINFO-ն հայտնել էր, որ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ Սիդնեյի գովազդային վահանակներից հանվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններ  շրջագայությունների գովազդը։

Աշխարհ