Պուտինն ու Միշելը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլը:

«Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում և կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի ակտուալ այլ հարցեր ևս, մասնավորապես ուկրաինական, աֆղանական և լիբանանյան խնդիրները, իրադրությունը Բելառուսի հետ սահմանին:

--00--ԱՀ