Պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ ԱԱԾ-ն․եթե հեռախոսիս մեջ հետաքրքրող ինֆորմացիա կա ասեք՝ կտրամադրեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկ գիշեր՝ ժամը 02։00-ին, Apple-ի threat-notifications մեյլով հաղորդագրություն է ստացել այն մասին, որ հարձակում են իրականացնում իր հեռախոսի վրա։

«Երեկ գիշեր ժամը 2-ին Apple-ի threat-notifications մեյլով ստացա հաղորդագրություն այն մասին, որ հարձակում են իրականացնում հեռախոսիս վրա։ Հիմա հարց. պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։ Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։

Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը չէ։ Հ.Գ. Զավեշտալի է, որ ԱԱԾ նախկին սպաների միությունը դատապարտում է մարդու իրավունքները ոտնահարող գաղտնալսման փորձերը, ինչպես կասեր ձեր իմաստուն կոլեգան՝ իյա, իրո՞ք»,- գրել է Սանասարյանը։

--00--ԱՀ