Դսեղում անասնագոմի տանիք և 20 համ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1_0

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 23։41-ին, մարվել՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 00։34-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 110 քմ) և ներսում կուտակած մոտ 20 տ անասնակեր։

--00—ԼՄ

Տեսանյութեր