Գյումրիում Mercedes մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

վթար

Դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը  13:40-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը Գյումրի քաղաքի Սևեռնի Բուլվարային 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

--00—ՄՀ