48-ամյա հաճնցու անձնական խուզարկությամբ 8 փաթեթ կրիստալ տեսակի թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 48-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում:

Դեկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը կրիստալ թմրամիջոց է, որը դեկտեմբերի 12-ին բերել էր արտերկրից:

Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ