Վերին Շորժայում փոխհրաձգություն է եղել. պատճառն ադրբեջանական հերթական սադրանքն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Վերին Շորժա

Վերին Շորժայում շուրջ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Միկա Բադալյանի տելեգրամյան էջը: Հայկական կողմից զոհեր ու տուժածներ չկան:

Նոյեմբերի 14-ից Վերին Շորժայի շրջակայքում թշնամական խոցված տեխնիկա է մնացել, իսկ Ջերմուկում հայկական ԶՈւ խոցված տեխնիկա կա: Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել տեխնիկան: Ադրբեջանի ԶՈւ-ն տեխնիկա է մոտեցրել` ավելի վաղ խոցված տեխնիկան տարհանելու համար, սակայն նույն պահին տեղեկություններ են հասել, որ ադրբեջանցիները հայկական ԶՈւ-ին թույլ չեն տալիս տարհանել Ջերմուկում խոցված մեր տեխնիկան:

Ադրբեջանական կողմի նմանատիպ սադրիչ գործողությունների արդյունքը դարձել է Վերին Շորժայում փոխհրաձգությունը: Ի վերջո, Ադրբեջանի ԶՈւ-ն ոչ միայն չի կարողացել տարհանել խոցված տեխնիկան, այլև կորցրել է այն տեխնիկան, որ մոտեցրել էր նախորդը տարհանելու համար:

--00--ԱԹ