ԱՄՆ-ի ավիաընկերությունները 200-ից ավելի չվերթ են չեղարկել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

ամն

ԱՄՆ-ի խոշորագույն ավիաընկերություններց մեկը՝ United Airlines-ը, Ծննդյան տոների նախօրեին շուրջ 120 չվերթ Է չեղակել անձնակազմի պակասի հետեւանքով, որի պատճառը կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումն Է եւ COVID-19-ով հիվանդացության աճը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդվում Է ընկերության՝ դեկտեմբերի 23-ին հրապարակված հայտարարության մեջ: Այդ նույն պատճառով դեկտեմբերի 23-ին շուրջ 90 չվերթերի չեղարկման մասին Է հայտարարել Delta ավիաընկերությունը: Հայտարարության մեջ, որը տրամադրվել Է The Hill թերթին, ընկերությունը հավաստիացրել Է, որ ձգտելով խուսափել դեկտեմբերի 24-ին պլանավորված 90 չվերթերի չեղարկումից՝ նա «սպառել Է բոլոր տարբերակները եւ հնարավորությունները, ներառյալ երթուղիների փոփոխումները եւ ինքնաթիռների եւ աձնակազմերի փոխարինումը»:

Վերջին երկու-երեք շաբաթում, հիշեցնում Է հրատարակությունը, ԱՄՆ-ում դիտվում Է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կտրուկ աճ, որի պատճառն օմիկրոն շտամի արագ տարածումն Է: Երկրում օրական հիվանդացությունը վերջին օրերին հասել Է 200 հազար դեպքի: Ծննդյան տոներին նախորդող օրերը, ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության վարչության գնահատումներով՝ առավել ծանրաբեռնվածն են ուղեւորահոսքի առումով, ինչպես նաեւ հունվարի 2-ը եւ 3-ը, երբ երկրի բնակիչները տուն են վերադառնում ամանորյա տոներից հետո, որ անցկացրել են լինելով հյուր կամ հանգստիվայրում։

--00—ՄՀ