N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

85

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով N զորամիավորումում դեկտեմբերի 27-ին և 28-ին անցկացվել են շտաբային մարզումներ:

Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր: Հրամանատարական կազմը ներկայացրել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, ճշգրտել անձնակազմի գործողությունները:

--00—ԼՄ