Նախատոնական օրերին բացօթյա ապօրինի առևտրի արգելման ուղղությամբ ուժեղացված ստուգայցեր են իրականացվում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

առևտուր

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցներն այս օրերին ամենօրյա ուժեղացված հսկողություն են իրականացնում Հանրապետության հրապարակում, թատրոնների ու համերգային կազմակերպությունների հարակից տարածքներում:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: 

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են սիգ ձկնատեսակի վաճառքի հայտնաբերման, առգրավման և վաճառքի արգելման միջոցառումներ։

--00—ՄՀ