Եթե Ղազախստանը մեր նկատմամբ թերացել է, ապա ճիշտ չէ, որ մենք էլ թերանանք. Վաղարշակ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Եթե Ղազախստանը մեր նկատմամբ թերացել է, ապա ճիշտ չէ, որ մենք էլ թերանանք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը։ Նա ողջունում է Նիկոլ Փաշինյանի որոշումը, քանի որ մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ և նախագահող երկիր, ունենք պարտավորություններ։

Բացի այդ, ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ֊ում նախագահող, ունի կազմակերպչական և որոշումներ կայացնելու առաքելություն։

Անդրադառնալով քննադատություններին՝ նա պնդեց, որ Հայաստանի սահմաններին տեղի ունեցածը չի կարելի կապել ղազախական իրադարձությունների հետ, իսկ եթե ՀԱՊԿ֊ը թույլ է տվել գործունակության անկում, ապա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն լինի ամենագործունյա ռազմաքաղաքական կառույցը։

Մանրամասները՝ տեսանյութում։